Մատչելիության հղումներ

Հունաստանի և Թուրքիայի ծովային սահմանների «սահմանագծման աշխատանքները կշարունակվեն»


Հունաստանի և Թուրքիայի ծովային սահմանների սահմանագծման աշխատանքները կշարունակվեն, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո այսօր Աթենքում հայտարարել է Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Յորղոս Գերապետրիտիսը։

ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների այս հարցում հակասությունները երկար պատմություն ունեն, ծովային սահմանների խնդրից զատ կա, նաև բաժանված Կիպրոսի խնդիրը:

«Պետք է օգտագործենք այս պատմական հնարավորությունը, և մեր երկրների միջև դրական մթնոլորտը դարձնենք մշտական, մեր հավերժական հարևանությունը հավերժական բարեկամության պետք է վերածենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը կարծիք էր հայտնել, թե երկու երկրների հարաբերությունները դեպի լավն են գնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG