Մատչելիության հղումներ

Հնարավոր հարկային փոփոխություններ Ադրբեջանում


Հնարավոր հարկային փոփոխություններ Ադրբեջանում․ նախագծով առաջարկվում է վերականգնվող էներգիա արտադրելու համար անհրաժեշտ սարքավորումների ներկրումն ազատել մաքսային վճարներից՝ մի քանի պայմաններ բավարարելու դեպքում։

APA գործակալության հաղորդմամբ՝ ընդունվելու դեպքում նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից:

Մեկ այլ առաջարկով նախատեսվում է Ադրբեջանում բժշկական ծառայություններ ստացող օտարերկրացիներին ԱԱՀ-ն վերադարձնել tax-free ռեժիմով։

Նախատեսվում է նվազեցնել նաև փոքր բիզնեսի հարկային բեռը, միկրոձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 45 հազար մանաթը ( շուրջ 27 հազար դոլար), իրենց եկամուտների 75 տոկոսի համար հարկեր չեն վճարի։

Առաջարկվում է թատրոնների, թանգարանների, սիմֆոնիկ նվագախմբերի ստացած եկամուտների 90 տոկոսն ազատել հարկերից։ Ըստ նախագծի՝ լրագրողների եկամուտների 75 տոկոսից եկամտահարկ չի գանձվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG