Մատչելիության հղումներ

ՀՀ ԳՇ պետը Լոնդոնում հանդիպել է բրիտանական բանակի ԳՇ պետի հետ


Ռոլանդ Ուոքեր- Էդվարդ Ասրյան հանդիպում Լոնդոնում, 2024թ․
Ռոլանդ Ուոքեր- Էդվարդ Ասրյան հանդիպում Լոնդոնում, 2024թ․

Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։

Ըստ հայկական կողմի` համաժողովի նպատակն էր, մասնավորապես, ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, գործընկերային լուծումները։

Համաժողովի շրջանակում Ասրյանը հանդիպում է ունեցել բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։

2023-ի նոյեմբերի վերջին Լոնդոնում բացվեց Հայաստանի նոր դեսպանատունը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG