Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. ԱԽ քարտուղար


ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը, երբեք այսքան ամուր չեն եղել, այսօր Պրահայում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Չեխիայում ընթացող «Ֆորում 2000» կոնֆերանսին ԱԽ քարտուղարը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Եվրամիության երկկողմ ցանկությունը հարաբերությունները զարգացնելու՝ դրանք կայուն զարգացման միտում ունեն:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը, ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:

  • Այս տարվա հուլիսին հաղորդվեց, որ Հայաստանն առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից։
  • Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանի դեպքում, ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։
  • Սեպտեմբերի սկզբին էլ հաղորդվեց, որ Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։ Այդ նպատակով Երևան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվում էր, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում:

XS
SM
MD
LG