Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբին հարվածը «փոխում է խաղի կանոնները». Լիբանանում Իրանի դեսպանատուն


Բեյրութ, Լիբանան, 27-ը սեպտեմբերի, 2024թ.
Բեյրութ, Լիբանան, 27-ը սեպտեմբերի, 2024թ.

Բեյրութում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում է, որ Իսրայելը թիրախավորել է խիտ բնակեցված բնակելի թաղամասեր։

Դեսպանատունը քիչ առաջ տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ Բեյրութում «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբին հասված հարվածը միտված է լիբանանա-իսրայելական հակամարտությունը սրելուն և ամբողջությամբ «փոխում է խաղի կանոնները»։

«Կասկածից վեր է, որ այս դատապարտելի հանցագործությունն ու անխոհեմ պահվածքն իրենից ներկայացնում է խաղի կանոնները փոխող լուրջ սրացում»,- հայտարարել է իրանական դեսպանատունը՝ նախազգուշացնելով պատասխան քայլի մասին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է այսօրվա հարվածի հետևանքով 2 զոհի, ավելի քան 70 վիրավորի մասին։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թիրախը խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան էր։

XS
SM
MD
LG