Հայաստանի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով, «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից։
Iravaban.net-ն ավելի վաղ գրել էր, որ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, և որ հնչել են կրակոցներ։
Քննչական կոմիտեից, սակայն, վարույթի, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալներ չեն հրապարակում։ ՔԿ խոսնակը միայն փոխանցել է, որ վարույթի շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանց կալանավորելու որոշումներ են կայացվել, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։