Միացյալ Նահանգների արևելյան ափերին այս գիշեր «Հելեն» անվանումն ստացած փոթորիկն է մոլեգնել, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում ավելի քան մեկ միլիոն տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկվել են։
Հաղորդվում է՝ քամին 225 կիլոմետր/ժամ արագության է հասել, փոթորիկն այժմ թուլացել է:
Լրատվամիջոցները գրում են՝ եղանակի պատճառով առնվազն երեք մարդ է մահացել։