Հայտնի են ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի անունները՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյան և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյան, փոխանցում են ՊՆ-ից։
Այսօր Կոտայքի մարզում՝ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ինքնաթիռ է կործանվել։
Վթարված ինքնաթիռը Յակ-52 է: Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռ հայտնի չէ։
Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 539 հոդվածի 4-րդ մասով` ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մահ: