Մատչելիության հղումներ

Ե՞րբ, քանի՞ անգամ ու ի՞նչ է Փաշինյանը ցանկացել փոխել ՀՀ մայր օրենքում


Սահմանադրության փոփոխության մասին վարչապետի նախորդ տարիների դիրքորոշումները թեև պարբերաբար փոխվել են, բայց մի օրինաչափություն պահպանվել է: Փաշինյանի՝ մայր օրենքը փոփոխելու մասին գրեթե բոլոր հայտարարություններն ուղիղ կապ են ունեցել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և դրա հանգուցալուծման շուրջ փնտրտուքների հետ:

Բաքվից չդադարող պահանջների ֆոնին էլ ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հաճախ են հայտարարում, թե նոր Սահմանադրություն ունենալու մասին խոսել են 2018-ից հետո: Ըստ էության, սակայն, այդպիսի մի տեսակետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է 2020-ի ամռանը, որից հետո ստեղծվեց ոչ թե նոր Սահմանադրություն մշակող, այլ սահմանադրական բարեփոխումների վրա աշխատող մասնագիտական հանձնաժողով։

«Ազատություն»-ն ուսումնասիրել է այս թեմայով Փաշինյանի հայտարարությունները, առաջարկները. մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG