Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից». Ալիև

Լրացված

«Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից քանի դեռ ուշ չէ», - 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում, մեր ուզածին հասել ենք․ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Տարածքային ամբողջականությունն ապահովվում է սահմանի ամբողջ երկայնքով, տեղահանվածները վերադառնում են իրենց նախնիների հողեր։ Այժմ մենք ստեղծելու աշխատանքով ենք զբաղվում, սա ամենակարևոր խնդիրն է», - նշել է Ալիևը:

«Մենք հիմա էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»,- հաղթանակի օրվա իր ուղերձում նշել է Ալիևը և ընդգծել՝ «30-ամյա օկուպացիայի պատմությունը անհնար է ջնջել մեր հիշողությունից»։

«Ով կցանկան դարձյալ փորձել մեր ուժը, կրկին կպարտվի։ 44-օրյա հայրենական պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև նրա հետևում կանգնածների դառը և նվաստացուցիչ պարտությունը«, - հավելել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG