Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան


Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների բանագնացները քննարկել են այդ գործընթացը իր բոլոր սպեկտրներով, այսօր լրագրողներին ասաց հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Այսինքն՝ այն բոլոր պայմանավորվածությունները, որ այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը: Ինչպես գիտեք, մի մասն իրագործված է, մի մասը՝ չէ, որոշ գործընթացներ կան՝ Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ: Վերջերս տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել Ստամբուլում դրա վերաբերյալ: Այս սպեկտրն ենք քննարկել», - ասաց ԱԺ փոխնախագահը:

Ռուբեն Ռուբինյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում է հանդիպել իր պաշտոնակից Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանը սոցցանցում գրել էր, թե «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում են ունեցել Սերդար Քըլըչի հետ»:

Հարցին, թե Մարգարայի անցակետը բացելուն անդրադարձե՞լ են, Ռուբինյանը պատասխանեց. «Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից ներառելիքը արել ենք և սպասում ենք, որ թուրքական կողմը կատարի: Նորություն չկա»:

«Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչև այս պահը չի կատարվել, Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել», - հավելեց ԱԺ փոխխոսնակը՝ շեշտելով, որ ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:

Փակ սահմաններ ունեցող երկու երկրների բանագնացները 2022-ի հուլիսին Վիեննայում չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկական կողմը վերակառուցեց Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Անկարան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորմամբ: «Ես կարող եմ ասել՝ ինչ է պնդում Հայաստանը: Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է դա անել», - նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է պայմանագրի ստորագրումը, այլև զուգահեռ կրակոցներ է բացում հայկական կողմի ուղղությամբ, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Կարիք չկա՝ ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG