Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաները, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը»․ - շարունակելով․ - «Խոսելով երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորավածություններն։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»։
Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ Երևանն Անկարայից գործողությունների է սպասում։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար և թեև հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այսօր նշել է, թե ժամկետներ չկան։