Մատչելիության հղումներ

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ


ԱՄՆ - ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի մասին» որոշում:

Արդյունքում, ըստ Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության, Հայաստանը կունենա ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, որը կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը, նշված է հաղորդագրությունում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG