Մատչելիության հղումներ

Հայաստանը բարձր մակարդակով պատվիրակություն չի գործուղել ԱՊՀ նիստին


ԱՊՀ անդամների դրոշները, արխիվ:
ԱՊՀ անդամների դրոշները, արխիվ:

Հայաստանը հրաժարվել է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 102-րդ նիստին։

Հանրապետությունը Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում գումարված համաժողովում ներկայացնում է Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անկախ Պետությունների Համագործակցության այդ միջոցառմանը Հայաստանը, որպես կանոն, ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանից այդ համաժողովին ներկա է փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն, իսկ Ռուսաստանից՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին Երևանը կարևորել էր ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը նշել էլ, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG