Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հաղորդում է իր 5000-րդ պարեկությունն իրականացնելու մասին:
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ մենք իրականացրինք մեր 5000-րդ պարեկությունը առաքելության հաստատումից վեր», - ասված է առաքելության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Մեր նվիրվածությունը տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն մնում է անսասան: Երախտապարտ ենք վստահության համար, որ Հայաստանը ցուցաբերում է մեր նկատմամբ», - հայտարարում է ԵՄ դիտորդական առաքելությունը:
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել երկու տարի առաջ՝ 2023-ի փետրվարի 20-ին։ Այս տարվա հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։
Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։