Մատչելիության հղումներ

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 75-ի


Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 75-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

2 օր առաջ ՀՎԿԱԿ-ը հաստատված 58 դեպքի մասին էր հաղորդել։ Հայտնի է նաև, որ մեկ մարդ մահացել է:

  • Բարդացման փուլում անգամ ուղեղում բորբոքում առաջացնող այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում:
  • Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:
  • Ախտանշաններն են թեթև դեպքում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն, ծանր դեպքում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների ցավ ու թուլություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG