Մատչելիության հղումներ

Հայաստանն ի սկզբանե չի միացել Եվրոպայի խորհրդի հռչակագրին. ԱԳՆ խոսնակ


Հայաստանն ի սկզբանե չի միացել Ուկրաինային առնչվող Եվրոպայի խորհրդի հռչակագրին, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

ԵԽ անդամ երկրների նախարարները Վիլնյուսում սեպտեմբերի 5-ին «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել։ Այն սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ, կոչ է անում ստեղծել հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների համար։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, թե հայկական կողմի ստորագրությունը եղել է փաստաթղթի նախագծում, սակայն հետո հանվել է։

Հայաստանը հոկտեմբերին ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG