Երևանի Դավիթ Բեկ փողոցի մի հատված արդեն կես տարի փակ է։ Մայիսին այստեղ առաջացած փոսը բացահայտեց նաև մի շատ կարևոր և լուրջ խնդիր, որը վերաբերում է մարդկային անվտանգությանը։
Այն փաստացի կամրջային կառույց է, որի տակով գետ է հոսում։
Շատերը սկզբում կարծում էին՝ ասֆալտապատման խնդիր է, որ կարելի է արագ հարթել: Սակայն, պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, և որ փլուզվել է փողոցի այդ հատվածը գետի վրա կանգուն պահող կոնստրուկցիայի հենապատը:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.