Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստան:
«Զվարթնոց»-ում Վրաստանի կառավարության ղեկավարին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Այցի շրջանակներում նախատեսված է Իրակլի Կոբախիձեի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երկու երկրների վարչապետների ղեկավարությամբ տեղի կունենա Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով:
Երևանում է նաև Վրաստանի արտգործնախարարը: Նա հանդիպում, ապա համատեղ ասուլիս է ունեցել իր հայ գործընկերոջ հետ: