Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը՝ գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Թուրք զինվորականների պատվիրակությունը մի քանի օր է Բաքվում է, հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի բարձրատիճան զինվորականների հետ, քննարկել Ադրբեջանի բանակում Թուրքիայի Զինված ուժերի մոդելի ներդրման արդյունքները։