Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը Տաջիկստանում «սահմանը վերականգնելու» զորավարժություն է անցկացնում առանց Հայաստանի


Տաջիկստանում անցկացող ՀԱՊԿ-ի «Рубеж-2024» զորավարժությունում կատարվել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի՝ անօրինական զինված խմբավորմանը շրջափակելու, ոչնչացնելու և սահմանը վերականգնելու վարժանքներ։

Հոկտեմբերի 17-21-ը անցկացվող զորավարժություններում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի 1500 զինծառայողներ և 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ այդ թվում անօդաչու թռչող սարքեր, օդանավեր և ուղղաթիռներ։

Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին Ադրբեջանի ագրեսիայի՝ Հայաստանի սահմանները հատելու, ինքնիշխան տարածք ներխուժելու նկատմամբ անտարբեր կեցվածք դրսևորելու պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG