Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը․ Զախարովա


Մարիա Զախարովա, արխիվ
Մարիա Զախարովա, արխիվ

ՀԱՊԿ-ի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հակասում են ողջախոհությանը, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է՝ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջախոհությանը և դուրս են իրականությունից», - Եվրասիական կանանց ֆորումի ժամանակ հայտարարել է դիվանագետը՝ նկատելով՝ Հայաստանը խոսում է ազգային անվտանգությանը ՀԱՊԿ-ի սպառնալիքից, սակայն դեռ մնում է ՀԱՊԿ-ում․ - «Եթե մնում են, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»:

Զախարովայի խոսքով՝ ՀԱՊԿ-ը միշտ եղել է «չափազանց պատասխանատու և արժանապատիվ անդամ երկրների նկատմամբ»։

Սեպտեմբերի 18-ին՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ նշելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

Փաշինյանին նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էր հակադարձել՝ շեշտելով՝ ՀԱՊԿ-ն իր անդամներից որևէ մեկի ինքնիշխանությանը չի սպառնում։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG