Մատչելիության հղումներ

Համայնքները կա՛մ չունեն քաղպաշտպանության պլան, աղետներին դիմակայելու ռազմավարություն, կա՛մ ձևական բնույթ է կրում. բնապահպան


Ալավերդիում գործող Համայնքային համախմբման և աջակցման կենտրոնն ուսումնասիրել ու պարզել է՝ համայնքները կա՛մ չունեն համայնքների քաղպաշտպանության պլաններ, աղետներին դիմակայելու ռազմավարություններ, կա՛մ էլ եղածը ձևական բնույթ է կրում:

Կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանն ասում է՝ համայնքները պետք է աղետներին դիմակայելու պլաններ ունենան, որոնք նկարագրում են բոլոր գործողությունները, թե ինչ պետք է արվեն աղետների դեպքում, ինչպես պետք է պաշտպանվեն, ինչպես կազմակերպեն տարհանում բնակավայրերից, կամ ով ինչի համար է պատասխանատու: Բայց դրանք ձևական են, երբևէ չեն փորձարկվում, ոչ միայն բնակիչները, այլև պատասխանատուները տեղյակ չեն դրանց մասին:

«Ըստ համայնքի ղեկավարի՝ քաղպաշտպանության պլան համայնքն ունի, բայց դա ձևական փաստաթուղթ, այսինքն՝ որևէ մեկը լավ չէր տիրապետում այդ փաստաթղթին։ Դա համայնքի ղեկավարն է ասել։ Նման փաստաթղթեր ունեն բոլոր համայնքները, բայց բոլոր տեղերը ձևական դրված է», - ասաց նա։

Եթե դրանք կան էլ, ապա հաճախ կապ չունեն համայնքների իրական կարիքների հետ, քանի որ նույն տեքստն իրականում բազմացվում, տարածվում է տարբեր համայնքներում, տեղավորվում դարակներում ու վերջ: Կլիմայական դիմակայության քաղաքականությունն էլ համայնքները չունեն ու չեն էլ ունեցել, թեև Հայաստանն իր ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն պետական ռազմավարություն ունի, որի հիման վրա էլ համայնքները պետք է մշակեն տեղայնացված քաղաքականություն, ասում է բնապահպան Օլեգ Դուլգարյանը:

Հենց այդ աղետների կառավարման պլանների բացակայությունն էլ բերում է նրան, որ հաճախ գետերի ափամերձ տարածքներում հայտնվում են շինություններ, որոնք չպետք է լինեին. դրանց հետևանքով է, որ գետերի հուները փոխվել են, հոսքը՝ խախտվել:

Մայիսյան ջրհեղեղից հետո դատախազությունը հայտարարեց, որ քրեական վարույթ է հարուցվել պարզելու՝ ով, ինչու, ինչպես է շինարարություն արել ափամերձ տարածքներում, օրինական, թե անօրինական են եղել շինարարական թույլտվությունները: Դեռ այսօր քրեական վարույթի մասին տվյալներ չկան:

Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG