Մատչելիության հղումներ

Բլինքենը հույս է հայտնել, որ «Համաս»-ը կընդունի Իսրայելի վերջին «առատաձեռն» առաջարկը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող տնտեսական ֆորումում ասել է, որ վճռական աջակցում են Իսրայելին, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին այլևս երբեք չկրկնվի, միաժամանակ լի են վճռականությամբ հնարավորինս անել Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին պաշտպանելու, մարդկային տառապանքներին վերջ տալու համար։ Նա նշել է, որ հումանիտար օգնության հասանելիության համար Իսրայելը պետք է ավելին անի։

Բլինքենը հույս է հայտնել, որ «Համաս»-ը կընդունի Գազայի հատվածում հրադադար հաստատելու ու պատանդներին ազատ արձակելու Իսրայելի վերջին «անսովոր առատաձեռն» առաջարկը։

Ակնկալվում է, որ «Համաս»-ի ներկայացուցիչներն այսօր Կահիրեում Եգիպտոսի և Քաթարի միջնորդների հետ քննարկելու են Իսրայելի առաջարկած փուլային տարբերակը։

Պաղեստինյան Գազայի հատվածում պատերազմը ավելի քան կես տարի շարունակվում է։ Անցած հոկտեմբերին «Համաս»-ի գրոհայինները հարձակվեցին իսրայելական բնակավայրերի վրա։ Իսրայելը հաղորդել է 1200 զոհի մասին։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը «Համաս»-ը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայելի բանակի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհերի թիվն անցել է 34 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG