Մատչելիության հղումներ

«Համաս»-ը հայտնում է, որ Իսմայիլ Հանեին հուղարկավորվելու է Դոհայում


ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը Տելեգրամի էջի գրառմամբ հայտնում է, որ պոլիտբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանեին օգոստոսի 2-ին հուղարկավորվելու է Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Օգոստոսի 1-ին Թեհրանում տեղի է ունենալու «պաշտոնական և ժողովրդական հրաժեշտի» արարողություն։

Իսմայիլ Հանեին հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG