Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հայտնել է «Համաս»-ի առաջնորդների նկատմամբ մեղադրանքների մասին


 «Համաս»-ի ղեկավար Յախյա Սինվարը
«Համաս»-ի ղեկավար Յախյա Սինվարը

Միացյալ Նահանգները հայտարարել է «Համաս»-ի բարձրաստիճան ղեկավարների դեմ քրեական մեղադրանքների մասին։ «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված։

Համաձայն հրապարակված դատական փաստաթղթերի՝ խմբավորման առաջնորդները մեղադրվում են ահաբեկչության հետ կապված բազմաթիվ հանցագործությունների համար։

Վեց հոգի, այդ թվում՝ ծայրահեղական «Համաս»-ի ղեկավար Յախյա Սինվարը և քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն, որը սպանվել էր հուլիսին Թեհրանում, մեղադրվում են «ահաբեկչական գործողություններին նյութական աջակցություն ցուցաբերելու դավադրության մեջ, որը հանգեցրել է մահվան», ինչպես նաև վեց այլ հոդվածներով:

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ասել է, որ մեղադրանքները «միայն «Համաս»-ի գործունեության բոլոր ասպեկտները խափանելու մեր ջանքերի մի մասն են»:

Սինվարը և արմատական խմբավորման մյուս առաջնորդները մեղադրվում են «զանգվածային բռնության և ահաբեկչության տասնամյա գործունեության կազմակերպման մեջ, ներառյալ՝ հոկտեմբերի 7-ը», ասվում է Գարլանդի հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG