«Եթե Առաջին աշխարհամարտից հետո, երբ սահմանների վերանայում տեղի ունեցավ, հանգամանքներն այլ կերպ դասավորվեին քաղաքները, որոնք մենք այսօր կոչում ենք Հալեպ, Համա, Իդլիբ, Դամասկոս կամ Ռաքքա, կարող էին մեր երկրի նույնպիսի գավառները լինել, ինչպիսին են այսօր Հաթայը, Անթեբը կամ Ուրֆան», - նախօրեին Սաքարյա քաղաքում կայացած կուսակցական հավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բացատրելով Անկարայի ակտիվ ներգրավվածությունը սիրիական զարգացումներին՝ Էրդողանը նշել է․ - «Մենք չէինք կարող ամբողջությամբ խզել կապերն այդ տարածքներում մնացած մեր մարդկանց հետ միայն այն պատճառով, որ այդ քաղաքները մեր սահմաններից դուրս էին հայտնվել», - նշել է Էրդողանը։
Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական թուրքամետ ապստամբ զինյալները մտան Դամասկոս, հայտարարեցին 24 տարվա ղեկավար Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։