Մատչելիության հղումներ

Հաքերային միջազգային խումբը, այդ թվում՝ Ադրբեջանի 2 քաղաքացի, կեղծ ուղերձներ են պատրաստել ու գումարներ հափշտակել


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է պետական գործիչների և խոշոր ընկերությունների անունից կեղծ ուղերձներ պատրաստող հաքերային ցանցի բացահայտման մասին։

Ըստ հաղորդագրության՝ արհեստական բանականության ծրագրի միջոցով նրանք պատրաստել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կեղծ տեսաուղերձ, պետական նավթային ըկերության (SOCAR) և ադրբեջանական երկու բանկերի կեղծ հայտարարություններ։

Խոստանալով կայուն եկամուտ՝ քաղաքացիներին առաջարկվել է ներդումներ կատարել որոշակի հիմնադրամներում, այնուհետև եկամուտների տոկոսների դրամական փոխանցումներ կատարելու պատրվակով ձեռք են բերվել նրանց բանկային քարտերի տվյալները և հափշտակել նրանց հաշվեհամարներում առկա գումարները։

Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներից մեծ գումարներ հափշտակած միջազգային հաքերային խմբի անդամները քրեական պատասխանատվության են ենթարկվել Ուկրաինայի տարածքում, իսկ այդ վերազգային խմբի Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են Ադրբեջանում։

Զոհրաբով Ռաֆիգ Մահիր-օղլին և Նիֆթալիև Սարդար Ալիխան-օղլին դատարանի որոշմամբ կալանավորվել են, հաղորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG