Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը վայր կդնի մանդատները


Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյան, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյան, արխիվ

«Ազատության» տեղեկություններով` Գյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատները վայր է դնելու՝ հրաժարվելով Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։ Առաջիկայում դաշինքը հայտարարություն կտարածի։

Գյումրիում այս զարգացումներին նախորդել էր նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որդու ու այլ մտերիմների նկատմամբ քրեական հետապնդումը։ Իշխող «Բալանսյան» դաշինքում ընդգրկված են մեծամասամբ նախկին քաղաքապետի մերձավորները։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն «Ազատության»-ը հայտնեց, որ այս պահին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներից դեռ մանդատներից հրաժարվելու դիմում չեն ստացել։

Ըստ գործող կարգի՝ ավագանու գործող անդամները մանդատից հրաժարվելու համար դիմում են համայնքի ղեկավարին, վերջինս էլ արձանագրություն է կազմում և ընտրատարածքային հանձնաժողով ներկայացնում։

Մինչ ավագանու անդամների դիմումները դեռ չեն ստացվել, փոխարենը «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված, բայց մանդատ չստացած մարդիկ են դիմում ընտրատարածքային հանձնաժողով։ Այսինքն, ընտրացուցակի այն համարները, որոնք ավագանի չեն անցել, ևս հրաժարվում են իրենց հաջորդական մանդատներից։ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ՝ արդեն երեք հոգուց նման դիմում ստացել են, և ուրբաթ օրը նշանակված նիստում նրանց հարցը կքննարկեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG