Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է իշխող կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին։
Հանձնաժողովի հաղորդագրությունում նշվում է, որ Գուրգեն Արսենյանի՝ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ում ստացվել է օգոստոսի 13-ին:
Գուրգեն Արսենյանը երեկ նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան:
Արմենուհի Ղազարյանը մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցում է 2015 թվականից: