2024 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը հարավկորեացի հեղինակ Հան Գանն է:
«Նրա հագեցած պոետիկ արձակը դիմակայում է պատմական տրավմաներին ու մերկացնում մարդկային կյանքի փխրունությունը», - գրել է Նոբելյան կոմիտեն։
Կին հեղինակը գրական կարիերան սկսել է 1993 թվականին՝ հրապարակելով մի քանի բանաստեղծություններ, 2007-ին լույս տեսած «Բուսակերը գիրքը» հեղինակին միջազգային ճանաչում է բերել, դրա անգլերեն թարգմանությունը 2016-ին Բուքերյան միջազգային մրցանակի է արժանացել ու ընդգրկվել The New York Times-ի տարվա տասը լավագույն գրքերի շարքում։