ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի նախազգուշացրել է կլիմայի վերաբերյալ աշխարհի բանակցողներին ձախողման ռիսկերի մասին՝ կոչ անելով Բաքվում գործարք կնքելու համար ավելի մեծ ջանքեր գործադրել, հավելելով, որ «բազմաթիվ էական տարաձայնություններ դեռ պահպանվում են»։
«Գործընթացին պետք է լուրջ թափ հաղորդենք, ձախողումը տարբերակ չէ», - հայտարարել է Գուտերեշը։
COP29-ին կլիմայի փոփոխության դեմ պայքարի նոր հավակնոտ ֆինանսավորման վերաբերյալ դեռ համաձայնություն չկա։ Այսօր Ադրբեջանի ներկայացրած նախագծի տեքստը մերժվել է դրա անորոշության պատճառով․ տեքստում բաց էր թողնված ամենակարևոր կետը, թե որքան են հարուստ երկրները պատրաստ վճարել ավելի աղքատ երկրներին։
Բաքվում կայացած բանակցություններում, որոնք հայտնի են որպես COP29, փորձում են հաստատել տարեկան 1,3 տրիլիոն դոլարի ֆինանսավորման, սակայն հարուստ պետությունները նշում են, որ պատրաստ են վճարել միայն մի քանի հարյուր միլիարդ։