Մատչելիության հղումներ

Ղրիմում հազարից ավելի մարդ է տարհանվել վառելիքի պահեստին ուկրաինական դրոնի հարվածից հետո


Ղրիմ - Հրդեհը Թեոդոսիայի վառելիքի պահեստում, 8-ը հոկտեմբերի, 2024թ.
Ղրիմ - Հրդեհը Թեոդոսիայի վառելիքի պահեստում, 8-ը հոկտեմբերի, 2024թ.

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տեղական իշխանություններն այսօր հայտնել են, որ վառելիքի պահեստին ուկրաինական դրոնի հարվածից հետո ավելի քան հազար մարդ է տարհանվել բռնկված մեծ հրդեհի հարակից բնակավայրերից։

Երկուշաբթի օրն ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Թեոդոսիայի մոտ գտնվող վառելիքի խոշոր պահեստին։ Ռուսական Տելեգրամ ալիքներով տարածված տեսանյութերում մեծ հրդեհ է երևում, ինչպես նաև լսվում են մի քանի պայթյունների ձայներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG