Ղրղըզստանն ու Տաջիկստանն ավարտել են պետական սահմանի նկարագրության աշխատանքները։
Այսօր Ղրղըզստանի Բատկեն քաղաքում հանդիպել են երկու երկրների սահմազատման և սահմանագծման կառավարական պատվիրակությունների ղեկավարները ու հանձնարարել աշխատանքային խմբերին՝ սահմազատման մասին եզրափակիչ փաստաթղթերը պատրաստել։
Չորոշված սահմանների պատճառով երկրների միջև նախկինում բախումներ են եղել, 2022-ին երկու կողմերում տասնյակ մարդիկ զոհվեցին։
Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի ընդհանուր երկարությունը 987 կիլոմետր է։