Մատչելիության հղումներ

Ղրղըզական բանկը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ


Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։

«Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի օգոստոսի 16-ից ռուսական բանկերի, այդ թվում՝ Սբերբանկի, Տինկոֆֆ և ՄՏՍ բանկերի միջոցով գումարային փոխանցումները դադարեցվել են երկու ուղղություններով», - հայտնում է ղրղըզական բանկը, նշելով, որ ծառայությունը դադարեցվել է անորոշ ժամկետով։

Միաժամանակ նշվում է, որ ռուբլիով մուտքային փոխանցումները կիրականացվեն պատժամիջոցների տակ չգտնվող բանկերի միջոցով։

Օգոստոսի սկզբին Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը ասել էր, որ Եվրամիությունը շարունակում է Ղրղըզստանին զգուշացնել Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները խախտելու անթույլատրելության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG