Մատչելիության հղումներ

Հաշեմին դուրս է գալիս Իրանի նախագահական ընտրությունների մրցապայքարից


Իրանի պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից։

X-ի իր էջում Հաշեմին, մասնավորապես, գրել է․ - «Հեղափոխության ուժերի միասնականությունը պահպանելու համար ես դուրս եմ գալիս ընտրապայքարից։ Ես երախտապարտ եմ Իրանի պատվավոր ազգին, հարգարժան պահապան խորհրդին, ներքին գործերի նախարարությանը և իմ նախընտրական շտաբի բոլոր անդամներին։ Թող թանկագին նահատակ Ռայիսիի ճանապարհը լավագույնս շարունակվի»։

Իրանում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսի 28-ին։ Նախագահի պաշտոնի համար 6 թեկնածու էին առաջադրվել․ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին, բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանին, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, պահպանողական գործիչ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադին։

Ամսվա վերջին անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG