Մատչելիության հղումներ

Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են՝ առաջինը Սահմանադրության փոփոխությունից հետո

Ղազախստան - Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկում է խորհրդարանական ընտրություններում, Աստանա, 23-ը օգոստոսի, 2026թ.
Ղազախստան - Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քվեարկում է խորհրդարանական ընտրություններում, Աստանա, 23-ը օգոստոսի, 2026թ.

Ղազախստանում այսօր նոր՝ միապալատ խորհրդարանի ընտրություններն են, որոնցից, սակայն, դուրս են մնացել ընդդիմադիր կազմակերպություններ՝ Սահմանադրության փոփոխությանը հաջորդած խստորեն վերահսկվող գործընթացում:

Ընտրություններին մասնակցում են պետության կողմից ստուգված յոթ կուսակցություններ, իսկ մի շարք ընդդիմադիր կազմակերպությունների մերժվել է քաղաքական կուսակցության կարգավիճակը:

Բացի այդ, համաձայն ընտրությունների դիտարկման կանոնների, երկրի ոչ-կառավարական կազմակերպությունները, որոնք օտարերկրյա ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում են ստանում, չեն կարող դիտարկում իրականացնել ընտրատեղամասերում: Դրա հետևանքով Ղազախստանի անկախ դիտորդական կառույցները դուրս են մնացել դիտարկման գործընթացից:

Իշխանությունները հայտարարել են, որ հավատարմագրվել են 777 օտարերկրյա դիտորդներ, նրանցից շատերը՝ տարածաշրջանային կազմակերպություններից, այդ թվում՝ ԱՊՀ-ից և Շանհայի համագործակցության կազմակերպությունից:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, որի միջանկյալ զեկույցը փաստել է իրական ընդդիմադիր կուսակցությունների և անկախ թեկնածուների բացակայությունը ընտրություններում, նույնպես դիտարկում է ընտրությունները:

Դիտորդական առաքելություն է ուղարկել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը:

Քվեարկությունն ընթանում է անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշման պայմաններում: Հուլիսի կեսերից բանտարկված կամ դատապարտված են հինգ հայտնի լրագրողներ, ևս երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մի քանիսին էլ արգելված է լրագրողական գործունեությամբ զբաղվել:


XS
SM
MD
LG