Ղազախստանն իր տարածքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիավթարների հետաքննության և կանխարգելման կենտրոն՝ վերծանման նպատակով։ Այս մասին հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։
«Ղազախստանը սև արկղերն ուղարկել է Բրազիլիա՝ Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA): Վթարների հետաքննության հանձնաժողովը ևս մեկնել է Բրազիլիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախկինում վարչությունը նշել էր, որ CENIPA կենտրոնն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ, հագեցած է համապատասխան սարքավորումներով և լաբորատորիայով։
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։