Մատչելիության հղումներ

Գերմանիայում ամերիկյան հրթիռների տեղակայումն անհրաժեշտ է Պուտինին «զսպելու» համար․ Բերբոք


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոք, արխիվ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոք, արխիվ

Գերմանիայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայումը «զսպաշապիկ» կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հայտարարել է գերմանական Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հայտարարությունը։

Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ ազգային մակարդակով, ներդրումներ է կատարում իր անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։

«Այդ միջոցները ներառում են Գերմանիայում ամերիկյան հեռահար զենք տեղակայելու որոշումը», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի հոբելյանական գագաթնաժողովում հայտարարվեց, որ ամերիկյան հեռահար հրթիռները Գերմանիայում կտեղակայվեն 2026-ին։ Խոսքը, մասնավորապես, SM-6 զենիթային հրթիռների, "Томагавк" թևավոր հրթիռների և փորձարարական հիպերձայնային զենքի համակարգերի մասին է։

Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հարվածային զինատեսակներ կտեղակայի։

Սանկտ Պետերբուրգում կայացած ռազմածովային շքերթի ժամանակ Պուտինը խոստացել է «հայելային միջոցներ կիրառել»՝ ասելով, որ այդ քայլով ԱՄՆ-ն կարող է հրահրել «սառը պատերազմի» տիպի հրթիռային ճգնաժամի առաջացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG