Մատչելիության հղումներ

Գերմանիան Լիբանանից տարհանում է իր քաղաքացիներին


Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի արվարձաններից մեկում, 28-ը սեպտեմբերի, 2024թ.
Լիբանան - Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի արվարձաններից մեկում, 28-ը սեպտեմբերի, 2024թ.

Գերմանիայի իշխանությունները Լիբանանից տարհանում են դեսպանատան աշխատողների ընտանիքներին, Գերմանիայի քաղաքացիներին։

Պաշտոնական Բեռլինը նշում է, որ խոսքը մասնավորապես առողջության առումով խոցելի մարդկանց մասին է, միաժամանակ հավելելով, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է բոլոր նրանց, ովքեր փորձում են լքել երկիրը:

Գերմանիայի արտգործնախարարությունը հաղորդագրությունում հիշեցնում է, որ իր քաղաքացիներին դեռևս 2023 թվականի հոկտեմբերին են հորդորել լքել Լիբանանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG