Բեռլինն Ուկրաինային IRIS-T տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի։ Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինային կտրամադրվեն 8 միջին և 9 փոքր հեռահարության զենիթային համակարգեր։
«Առաջին չորս համակարգերն Ուկրաինա կառաքվեն արդեն այս տարի», - նշել է Շոլցը։