Մատչելիության հղումներ

Գերմանական ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել


Գերմանիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ քրիստոնյա- դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն, այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պահանջել է Բունդեսթագի օրակարգում ընդգրկել Օլաֆ Շոլցի կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։

Մերցի խոսքով՝ Ազատ դեմոկրատների առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների պաշտոնանկությունից հետո կոալիցիոն կառավարությունն այլևս գոյություն չունի։

«Կառավարությունը Բունդեսթագում այլևս մեծամասնություն չունի։ Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում դաշնային կանցլերին կառավարության վստահության հարցն անհապաղ ընդգրկել խորհրդարանի ստորին պալատի օրակարգում», - ասել է Մերցը՝ պնդելով, թե «սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների կոալիցիան այլևս պատմության գրկում է»։

Գերմանական օրենքների համաձայն երկրի նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ցրել խորհրդարանը, եթե օրենսդիրները անվստահություն են հայտնում կառավարությանը։

Կանցլեր Շոլցը հայտարարել է, որ պատրաստվում է իր կառավարության վստահության հարցը Բունդեսթագում քննարկման դնել 2025 թվականի հունվարի 15-ից ոչ շուտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG