Մատչելիության հղումներ

GERB-ը հաղթում է Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում, առջևում կոալիցիոն բարդ բանակցություններն են


Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսով
Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսով

Բուլղարիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի ղեկավարած կենտրոնամետ աջակողմյան GERB-United Democratic Forces դաշինքը ստացել է ամենաշատ ձայները, սակայն, այն բավարար չէ ինքնուրույն կառավարություն ձևավորելու և երկիրը ձգձգվող քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։

Ըստ տեղեկան լրատվամիջոցների՝ Բորիսովին բարդ բանակցություններ են սպասվում կոալիցիա ձևավորելու համար։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրատեղամասերի գրեթե 90 տոկոսի հաշվարկով, հոկտեմբերի 27-ի ընտրություններում արևմտամետ GERB կուսակցությունը հավաքել է ձայների 26,15 տոկոսը։ Երկրորդ տեղում ռեֆորմիստական «Շարունակում ենք փոփոխությունը» (PP) կուսակցությունն է՝ ձայների 15,14 տոկոսով, իսկ ռուսամետ «Վերածնունդ» ծայրահեղ աջակողմյան, կուսակցությունը ստացել է ձայների 13,7-ը։

Վեց այլ կուսակցություններ, այդ թվում՝ մեկ ռուսամետ, ևս հաղթահարել են անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։

Բուլղարիան չի կարողացել կայուն կառավարություն ձևավորել 2020 թվականին հակակոռուպցիոն լայնածավալ ցույցերից հետո, որը հանգեցրեց նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կաբինետի հրաժարականին։ Դրանից հետո վեց անգամ ընտրություններ են անցկացվել, սայան դրանք չեն լուծել երկրում կառավարման ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG