Մատչելիության հղումներ

Վրաստանի և Թուրքիայի ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի համատեղ ասուլիսը Անկարայում, 16-ը մայիսի, 2024թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի համատեղ ասուլիսը Անկարայում, 16-ը մայիսի, 2024թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկարայում կայացած հանդիպմանը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։

Հանդիպումից հետո Կոբախիձեն ճեպազրույցում ասել է․ - «Մենք ողջունեցինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա սկսվել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։ Սա հիմք կծառայի երկու պետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»: Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։

Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Անկարա է ժամանել մայիսի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG