Մատչելիության հղումներ

Վրաստանն ըստ անհրաժեշտության օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել


Հայաստանի արտգործնախարարն իր վրացի գործընկերոջն է ներկայացրել Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Հունիսի 3-ին կայացած հեռախոսազրույցում ի պատասխան՝ Վրաստանի ԱԳ նախարարն ըստ անհրաժեշտության օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել նաև բազմակողմ օրակարգի հարցերի: Նրանք քննարկել են առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

  • Ջրհեղեղը չորս հոգու մահվան պատճառ է դարձել։ Այն մեծ վնասներ է պատճառել՝ Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG