Մատչելիության հղումներ

Գարնանը ջրհեղեղից տուժած գյուղացիները դեռ պետական աջակցություն չեն ստացել


Գարնանային ջրհեղեղից կես տարի անց գետամերձ տարածքներում պտղատու այգիներ կորցրած գյուղացիները դեռ պետական աջակցություն չեն տեսել։

Շնողցի Արա Բաբայանն ասում է՝ միայն առաջին ամսում գետի հունը մաքրելու հարցում են գյուղացիներին օգնել, տարածքում տեխնիկա է երևացել ու վերջ։ Կորցրած մեկ հեկտար այգու, հակակարկտային ցանցերի ու իր ուսերին մնացած վարկերի բեռի հետ այսօր մենակ է։

Կառավարությունը դեռ ամիսներ առաջ հայտարարեց՝ այգիներում յուրաքանչյուր կորցված ծառի դիմաց գյուղացիները պետությունից 8500 դրամ կստանան, վնասված ծառի դիմաց՝ 1500 դրամ։ Կառավարության անդամները հայտարարել էին, որ սա համարում են կորստի 100 տոկոսը։

Այնինչ, Ալավերդիում գործող Համայնքային համախմբման և աջակցման կենտրոնի համակարգող Նինա Մամաջանյանն ասում՝ ուսումնասիրել և պարզել են, որ նույն տարածքներում ճանապարհաշինության ժամանակ, նույնատիպ ծառերը 15 անգամ թանկ են գնահատել՝ 100-150 հազար դրամ՝ մեկ ծառի դիմաց։

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը գրանցեց բարձրացված խնդիրները։ Որոշեցին կոալիցիա կազմել ու պաշտոնական մի նամակ ուղղել պատասխանատու մարմիններին՝ հասկանալու՝ ինչ անել կորուստների հետ։

Լոռու մարզպետարանից «Ազատության»-ը հայտնեցին, որ այսօրվա դրությամբ մարզում 441 միլիոն դրամ է բաշխվել հեղեղված բնակարանների վերանորոգման, գույքի ու վնասված ավտոմեքենաների փոխհատուցման համար։ Փոխհատուցված 179 շահառուների ցանկում այգետերերը չկան։ Դեռ տվյալները ճշտվում են։

Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Գարնանը ջրհեղեղից տուժած գյուղացիները դեռ պետական աջակցություն չեն ստացել
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG