Իրանը կիրակի օրը կոչ է արել G7-ին հեռու մնալ «անցյալի ապակառուցողական քաղաքականությունից», ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով «Մեծ յոթնյակ»-ի հայտարարությանը, որը դատապարտում է Իրանի միջուկային ծրագրի վերջին սրումը։
«Մեծ յոթնյակ»-ն ուրբաթ օրը զգուշացրել է Իրանին միջուկային հարստացման ծրագրի առաջխաղացման առնչությամբ, ասել, որ պատրաստ կլինեն նոր միջոցներ ձեռնարկել, եթե Թեհրանը բալիստիկ հրթիռներ հանձնի Ռուսաստանին:
«Ուկրաինայի պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ գործողություն է, որը ծառայում է միայն կանխակալ քաղաքական նպատակներին», - ասել է Քանանին։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի միջուկային անվտանգության վերահսկիչի Կառավարիչների խորհուրդը, որը բաղկացած է 35 երկրներից, բանաձև ընդունեց՝ կոչ անելով Իրանին ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել տեսուչների վրա դրված վերջին արգելքը:
Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Իրանը պատասխանել է՝ արագորեն տեղադրելով լրացուցիչ ուրան հարստացնող ցենտրիֆուգներ Ֆորդոյում և սկսել մյուսների տեղադրումը։