Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան․ APA


Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պաշտոնական Փարիզն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին երկու շաբաթ առաջ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը դիվանագիտական այդ քայլը բացատրեց «Ադրբեջանի միակողմանի գործողություններով, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։

Փարիզը մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ խնդիրը քննարկվել է Ելիսեյան պալատի ղեկավարի մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG