Մատչելիության հղումներ

Ֆրանսիացին դատապարտվել է ազատազրկման՝ Բաքվի մետրոյի գնացքը նկարազարդելու համար


Ադրբեջանական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տեգո Հյուգոյին՝ Բաքվի մետրոպոլիտենի գնացքներից մեկը նկարազարդելու համար։

«Նույն գործով անցնող Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիները դատապարտվել են 6800 մանաթ (շուրջ 3500 եվրո) տուգանքի», - հաղորդում է APA գործակալությունը։

Օտարերկրացիները ձերբակալվել էին մարտի 30-ին, երբ մուտք էին գործել Բաքվի մետրոպոլիտենի դեպո՝ գնացքների վրա գրաֆիթիներ անելու նպատակով։

Ադրբեջանական դատախազությունը նրանց պետական գույքի կանխամտածված վնասման մեղադրանք էր առաջադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG