Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։
«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը», - գրել է դեսպանը՝ կից լուսանկար հրապարակել։
Միջնադարյան վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում։